Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կիտրոնն ու առողջությունը. 30 օգտակար խորհուրդ

Կիտրոնն ու առողջությունը. 30 օգտակար խորհուրդ

Կիտրոնենին սատապազգիների ընտանիքին պատկանող 5-8մ բարձրության մշտադալար պտղատու ծառ է: Տերեւները կոթունավոր են, հերթադիր, բուրավետ, որոնց արտադրած եթերային յուղերն ունեն մանրէասպան ազդեցություն: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, ծաղկաթերթերը սպիտակ կամ բաց մարմնագույն են, ունեն թույլ բուրմունք:

 

Ի տարբերություն այլ ցիտրուսների, կիտրոնի պտղակեղեւը դժվար է անջատվում: Պտղի բուժիչ հատկությունները բնորոշվում են հյութում պարունակվող կիտրոնաթթվով (5-7%), պտղակեղեւում պարունակվող լիմոնեն կոչվող ճարպանյութերով (0.1%), պտղում (1 օրվա պահանջարկի 59.6%) ու պտղակեղեւում (184.3%) պարունակվող C վիտամինով: Պտղակեղեւում ավելի շատ են պանտոտենթթուն՝ 6.4%, պիրիդոքսինը՝ 9% եւ այլ վիտամինները, կալցիումը 12%, պղինձը 9%, երկաթը՝ 6%: Կիտրոնի պտղամիսը պարունակում է 250% բոր, գլյուկոզայի յուրացմանը նպաստող մոտ 10-ական % վանադիում, լիթիում, կոբալտ նաեւ 7-ական % նիկել, սիլիցիում, 5% ռուբիդիում եւ այլն: Կիտրոնաթթուն կամ նույնն է՝ ցիտրատը, գոյանում է նաեւ մարդու օրգանիզմում. իջեցնում է թթվայնությունը, բորի հետ համատեղ խոչընդոտում է աղային նստվածքների առաջացմանը, լայն կիրառում ունի հոդատապի, այտուցների, ռեւմատիզմի, միզաքարային հիվանդության, ջրգողության, թութքի, տուբերկուլյոզի, ռադիկուլիտի համալիր բուժման ընթացքում: Սակավարյունության դեպքում նպատակահարմար է օգտագործել նաեւ պտղակեղեւը, քանի որ կիտրոնաթթուն ու C վիտամինը նպաստում են երկաթի յուրացման արդյունավետությունը:

 

Լիմոնենն ունի հակաուռուցքային ազդեցություն, կանխարգելում է լյարդի ճարպակալումը`լուծում է ճարպերը (Лимонен-Servata forma): Կիտրոնի ու նարնջի եթերային յուղերը պարունակում են մինչեւ 90% D-լիմոնեն, որն արագ է յուրացվում օրգանիզմում: Կիտրոնի բուժիչ հատկությունները նկարագրված են նաեւ հեղինակի (տե՛ս, Ջ. Ս. «Ազնվազարդ կիտրոնը», «Կիտրոն. ազնվազարմ պտղի բացառիկ բուժիչ հատկությունները», «Կիտրոն՝ ժողովրդական դեղատոմսեր» եւ այլն) հոդվածներում:

 

Կիտրոնն ու առողջությունը.Նիհարեցնող ըմպելիքներ կիտրոնով ու համեմունքներով

 

  • Կոճապղպեղի կես թ.գ. փոշին 15 րոպե թրմեք 200մլ եռջրում, համեմեք 1 թ.գ. մեղրով ու կիտրոնի 1 օղակաձեւ կտրած շերտով: Խմեք 100մլ, առավոտյան, ուտելուց առաջ՝ ստամոքսի հյութի ցածր թթվայնության դեպքում կամ ուտելուց հետո, եթե թթվայնությունը բարձր է:
  • Խառնեք կես ճ.գ. մանր կտրատած կոճապղպեղի արմատ, 30գ դաղձի մանրացրած չոր տերեւ, համեմի 1գ տրորած սերմ, 30 րոպե թրմեք 500մլ եռջրում, քամեք: Ավելացրեք 100-ական մլ կիտրոնի ու նարնջի հյութեր, խմեք սառը վիճակում` որպես թարմացնող ըմպելիք:
  • Մանրացրեք, աղացեք կոճապղպեղի 200գ թարմ արմատ ու 1 խոշոր կիտրոն (առանց սերմի), ավելացրեք 200գ մեղր ու 2 ճ.գ. փոշի դարձրած դարչին, լավ խառնեք, պահեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ. նախաճաշին, շարունակեք մինչեւ վերջանալը: Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:


Կիտրոնը շաքարային դիաբետի դեմ

 

  • Մեկ թարմ տնական հավկիթը հարեք 1 կիտրոնի հյութի հետ: Խմեք ձողիկով, նախաճաշից կես ժամ առաջ ու ողողեք բերանը: Կատարեք 3 օր, խորհրդակցեք բժշկի հետ:
  • Աղացեք 2 կիտրոն, մաղադանոսի 200գ արմատ, լցրեք 1լ եռջրի մեջ ու 24 ժամ թրմեք տաք տեղում, փակ տարայում, քամեք, հումքը մզեք, հյութը խառնեք թուրմին: Խմեք 3-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Պահեք սառնարանում:


Կարեւոր է իմանալ, որ մաղադանոսը պարունակում է ապիգենին ու լյութեոլին ֆլավոններ, որոնք նույնպես ունեն հակաքաղցկեղային ազդեցություն՝ ինչպես լիմոնենը:

 

Կիտրոն

 

Աղացեք, խառնեք ու 14 օր թրմեք 1 կգ կիտրոն, 300գ մաքրած սխտոր, 150-ական գ մաղադանոսի տերեւ ու արմատ: Կերեք 1-ական ճ.գ.՝ օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ: Պահեք սառնարանում: Խառնուրդն օգտակար է ենթաստամոքսային գեղձին:

 

Բացի այդ սխտորը նպաստում է հոդերի, անոթների ու օրգանիզմի թթվային հավասարակշռությունը ապահովող փականների ճկունության բարձրացմանը: Խառնուրդն ունի ծերացումը կանխարգելող, երիտասարդացնող ազդեցություն: Կիտրոնաթթուն նպաստում է գլյուկոզայի յուրացմանը:

  
Կիտրոնի կեղեւի 2 ճ.գ. քերուկը կես ժամ եփեք 400մլ ջրում, փակ տարայում, միջին կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:


Դիմադրողականությունը բարձրացնողԴիմադրողականությունը բարձրացնող: Աղացեք, խառնեք 3-ական կգ բազուկ ու գազար, 2-ական կիտրոն (առանց սերմի) ու նուռ (ամբողջական), զտեք հյութը, լուծեք 2 կգ մեղր: Խմեք 50-ական մլ նախաճաշից ու քնելուց առաջ: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթից:


Անքնություն: 1 կիտրոնից ստացված հյութը եւ 2 ճ.գ. մեղրը լուծեք 150 մլ գոլ ջրի մեջ: Խմեք քնելուց առաջ: 
Միգրեն, գլխացավ: Խառնեք 150գ ծովաբողկի (хрен) ու կես կգ կիտրոնի քերուկները, 1 ժամ եփեք եռացող ջրային բաղնիքի վրա 1լ կարմիր գինու մեջ, թրմեք, քամեք ու լուծեք 1կգ գոլ (40o C) մեղր: Խմեք 50-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց հետո:


Արյունն ավելացնող: 100գ ծիրանաչիրը 2 ժամ պահեք ջրի մեջ, հարեք բլենդերով կիտրոնի հետ: Կերեք 50-ական գ՝ օրը 3-4 անգամ: C վիտամինը նպաստում է երկաթի յուրացմանը, իսկ ծիրանն ունի արյունաստեղծ հատկություն:


Նյարդերը հանգստացնող: Կիտրոնի կեղեւը մանրացրեք, 10 օր թրմեք օղու մեջ (1:5), քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ օրը 4 անգամ, ուտելուց առաջ, ջրի հետ: Ոգեթուրմը կիրառվում է նաեւ հիպերտոնիայի ու շաքարային դիաբետի դեպքում: Սակայն քչերին է հայտնի, որ այն ունի կրծքագեղձի ուռուցքի առաջացումն ու աճը կանխարգելող ազդեցություն:


Աթերոսկլերոզ

 

  • Փշատերեւ ծառերի մանր ճյուղերը 30 րոպե եփեք ջրում (1:10): Եփուկը խառնեք ամողջական կիտրոնից ստացված հյութի հետ (2:1), քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ: 
  • Սխտորը ճզմեք, 24 ժամ թրմեք արեւածաղկի յուղի մեջ (1:4): Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 1 ճ.գ. կիտրոնի թարմ հյութի հետ:
  • Կես կիտրոնից ստացված հյութն ու 1 թ.գ. մեղրը լուծեք 100մլ գոլ ջրում, խմեք քնելուց առաջ:
  • Օրը 3 անգամ խմեք 1-ական գ կիտրոնի չորացրած կեղեւի փոշի: Կեղեւի 100գ-ը պարունակում է 10.6 գ բջջանք (1 օրվա պահանջարկի 42.4%), 2 գ պեկտին (40%), 35 մգ (63.6%) բուսական ստերոլներ: Պեկտինը նպաստում է վնասակար նյութերի հեռացմանը, իսկ բուսաստերոլները կարգավորում են խոլեսթերինի մակարդակը:
  • Կիտրոնի 25 հատ սերմ 10 օր թրմեք 250 մլ օղու մեջ, մութ տեղում: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց հետո:


Կիտրոնն ու առողջությունը.Մրսածություն, նախապահպանություն վարակներից

 

  • Չորացրեք, փոշի դարձրեք կիտրոնի ու մանդարինի կամ նարնջի կեղեւները, խառնեք (1:1): 100 գ հումքը 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ, պարբերաբար թափահարեք տարան, քամեք: Խմեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, ջրի հետ:
  • Խառնեք 1 ճ.գ. կիտրոնի հյութ ու 1 թ.գ. մեղր, խմեք քնելուց առաջ:

 

Բրոնխիտ: Աղացեք, խառնեք 5-ական միջին սխտոր ու կիտրոն, ավելացրեք 1 կգ մեղր, լավ խառնեք, 5 օր թրմեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Օգտագործեք փայտե գդալ:


Տուբերկուլոզ: Տնական միջին չափի 6 հատ, թարմ սպիտակ կեղեւով հավկիթները դրեք ապակյա տարայի մեջ, ավելացրեք կիտրոնի հյութ՝ այնքան որ ծածկի: Տարան փակեք քառատակ ծալած թանզիֆով, դրեք չոր, մութ, հով տեղ: 1շաբաթից ավելացրեք 300 գ մեղր (ցանկալի է լորենու) 150 մլ կոնյակ: Խմեք 2-ական թ.գ., օրը 4 անգամ, ուտելուց հետո: Միջոցը կարելի է կիրառել միայն բուժող բժշկի թույլտվությամբ:


Սրտի աշխատանքը կարգավորող: 1 խոշոր կիտրոնի հյութը խառնեք 5 ճ.գ. մեղրի հետ: Հաջորդաբար մանրացրեք ու ավելացրեք կիտրոնի կեղեւն ու միջուկը, 200 գ ծիրանի չիր, 20 գ չամիչ, 50 գ տրորած պոպոք, լավ խառնեք, պահեք սառնարանում: Կերեք 2 ճ.գ., նախաճաշից հետո, շարունակեք 1 ամիս:


Թութք: Հիվանդության սուր շրջանում խմեք 2-ական ճ.գ. կիտրոնի հյութ՝ 2-ական ժամ ընդմիջումներով:


Հոդատապ: Կեղեւահարեք, աղացեք ու խառնեք 4 կիտրոն ու 3 սխտոր, լցրեք 1 լ եռջրի մեջ, 24 ժամ թրմեք տաք տեղում, քամեք, հումքը մզեք, հյութը խառնեք թուրմի հետ: Խմեք 50-ական մլ, նախաճաշից, ճաշից, քնելուց առաջ:


Անգինա: Ծամեք կիտրոնի կեղեւ, որից հետո պահեք բերանում կես ատամիկ սխտոր՝ 0.5-2 ժամ: Նման բուժումն օգտակար է սրտին:


Կիտրոնն ու առողջությունը.Մրսածություն: Խառնեք կիտրոնի չորացրած կեղեւ ու սխտոր (1:1): 100գ մանրացրած հումքը 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ: Խմեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ, ջրի հետ: Ոգեթուրմն ունի հակաուռուցքային ազդեցություն:


Հազ: 2 հավկիթը հարեք 1 կիտրոնի հյութի ու 1 ճ.գ. մեղրի հետ ու լուծեք 300 մլ գոլ (եփած) ջրի մեջ: Խմեք փոքր կումերով՝ օրվա ընթացքում:


Օստեոպորոզ: Մանրացրեք 10 կիտրոն ու 5 հավկիթի կեղեւ, լցրեք 500 մլ օղու մեջ ու 5 օր թրմեք մութ, հով տեղում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ:


Մազարմատներն ամրացնող: Կիտրոնի կեղեւը մանրացրեք, 15 րոպե եփեք 1 լ ջրում, քամեք, ցայեք մազերը շաբաթը 1 անգամ:


Զգուշացում: Աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների, խոլեցիստիտի, սուր նեֆրիտի դեպքում խորհրդակցեք բժշկի հետ: Կիտրոնի հյութի չարաշահումը կարող է առաջացնել այրոցք (изжога), իսկ արտաքին օգտագործման դեպքում մաշկի գրգռվածություն (Здоровье дарит лимон, №3, 2011):

 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ